3 ապրիլի 2007 - 18:33 AMT
Չի կարելի զուգահեռներ տանել Կոսովոյի եւ Ղարաբաղի միջեւ
«Չի կարելի զուգահեռներ անցկացնել Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջեւ, ընդհանրապես, աշխարհում գոյություն չունի երկու միանման հակամարտություն»,- Երեւանում ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացվի Մատի Ախտիսաարիի զեկույցը, ապա Ռուսաստանը դեմ կքվեարկի դրան: «Մենք կհամաձայնվենք այն տարբերակի հետ, որը կբավարարի եւ Պրիշտինային, եւ Բելգրադին»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ բոլոր հակամարտությունների կարգավորման համար իրավական հիմք է հանդիսանում միջազգային իրավունքը:
Իր հերթին, ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը եւս ընդգծել է, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է առանձին կարգավորվի եւ յուրաքանչյուրն իր յուրահատկություններն ունի: