13 հուլիսի 2016 - 12:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Խոշորագույն Radisson ցանցի հյուրանոցը՝ Երևանում. Մոտ 135 աշխատատեղ է ապահովվել

Հուլիսի 13-ին Երևանում պաշտոնապես բացվել է «Ռեդիսսոն բլու» առաջատար հյուրանոցային ցանցին պատկանող «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցային համալիրը:

Բացմանը ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա շրջել է Երևանի բարձրակարգ հյուրանոցների շարքը համալրած «Ռեդիսսոն բլու հոթել Երևան»-ում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին (մոտ 135) և առաջարկվող ծառայությունների որակին:

«Ռեդիսոն Բլյու հոթել» Երևանը բացվել է Հայաստանի առաջատար հյուրանոցային օպերատոր «Գոլդեն Փելիսի» հիմքի վրա: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ միջազգային կառավարման պայմանագիր էր կնքվել 2015-ին:

Մասնավորապես, ինտերիերի աշխատանքներն իրականացրել է լոնդոնյան «ԱՐԱ Դիզայն Ինթերնեյշնլ» ընկերությունը, խոհանոցները արդիականացվել նե գերմանական «Կ3» ընկերության կողմից, իսկ նախագծի ընդհանուր խորհրդատվությունը գլխավորել է ռուսաստանյան «ԱՎ Փրոջեքթ» ընկերությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ