15 հուլիսի 2016 - 12:02 AMT
Փոխվարչապետ. Կոռումպացված պաշտոնյաները պետք է հայտնվեն փողոցում

ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում կա առաջընթաց, աշխատանքներ են տարվում: Այս մասին հայտատարել էՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

«Երբ խոսքը գնում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, կա երկու կողմ. առաջինը` մարդիկ ուզում են պաշտոնյաների տեսնել փողոցում և կան համակարգային մոտեցումներ, որոնք վերացնում են կոռուպցիոն հնարավորությունները:

Կառավարությունը միտված է համակարգային լուծումների, և աշխատանքներ տարվում են, կա առաջընթաց և կոռուպցիոն հանձնաժողովը դրա մասին տեղեկացնում է»,- «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումին» ասել է նա, գրում է Tert.am-ը:

«Հայաստանի կառավարությունը չի ցանկանում ֆետիշացնել պայքարը: Եվ եթե փաստեր լինում են, ապա, բնականաբար, կոռումպացված պաշտոնյաները պետք է հայտնվեն փողոցում», - հավելել է Գաբրիելյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության՝ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի, ավելորդ ծախսերի և անձնակազմի կրճատման մասին մասին: