6 ապրիլի 2007 - 17:54 AMT
ՄԱՀ. Ադրբեջանը կարող է արժանանալ Նիգերիայի ճակատագրին
Միջազգային Արժութային Հիմնադրամի գնահատականներով, Ադրբեջանը նավթի արտահանումից 2005-2010 թվականներին կարող է $25 մլրդ, իսկ մինչեւ 2025 թվականը` մոտ $200 մլրդ. ստանալ: Այդ մասին հայտարարել է Բաքվում ՄԱՀ-ի գրասենյակի տնօրեն Բազիլ Զավոյկոն: Եթե կառավարությունն արդեն այսօր չմտածի, թե ինչպես է ծախսելու այդ գումարը, ապա 4-5 տարի հետո Ադրբեջանը կարող է արժանանալ մի երկրի ճակատագրի, որը նավթային մեծ պաշարներ ուներ, սակայն չի կարողացել հաղթահարել նավթային փողերը ծախսելու ցանկությունը, ինչպես, օրինակ, Նիգերիան»,- ասել է Զավոյկոն:

Զավոյկոյի խոսքերով, արժեքազրկման մակարդակը նավթային շահույթների եւ բյուջեի ծախսերի նկատմամբ վերահսկման դեպքում պետք է կազմի 6-7 տոկոս: Այսօր արժեքազրկումը Ադրբեջանում հաշվվում է երկանիշ թվերով, հաղորդում է realazer.net-ը: