6 ապրիլի 2007 - 19:11 AMT
Հայաստանը չի պատրաստվում է խաղաղապահներ ուղարկել Աֆղանստան
«Խոսքը չի գնում հայկական խաղաղապահ քանակակազմ Աֆղանստան ուղարկելու մասին»,- հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը` մեկնաբանելով ՆԱՏՕ-ի մամլո կենտրոնի ներկայացուցչի այն հայտարարությունն, որ ապրիլի 4-ին Բրյուսելում 26+1 ձեւաչափով կայացած Հյուսիսատլանտյան Խորհրդի նիստում ՆԱՏՕ-ի անդամ-երկրների դեսպաններն ողջունել են հայկական կողմի պատրաստակամությունը քննարկել Աֆղանստան խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը: Նրա խոսքերով, Հայաստանը հնարավոր է համարում Աֆղանստանի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերում միջազգային հանրության հետ համագործակցության տարբեր ձեւերը, սակայն խոսքը չի գնում այդ երկիր հայկական խաղաղապահ քանակակազմի գործուղման մասին: «Հնարավոր է Հայաստանի բուհերում աֆղանցի բժշկական մասնագետների վերապատրաստումը, կամ էլ մի քանի հայ սպաների գործուղումն Աֆղանստան` միջազգային խաղաղապահ ուժերի շտաբում աշխատելու համար»,- ասել է Կիրակոսյանը, հաղորդում է Մեդիամաքսը: