Anonymous-ի հաքերները Նիսի ահաբեկչությունից հետո «պատերազմ» են հայտարարել «Իսլամական պետությանը»: Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է YouTube-ում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ֆրանսիական Նիսում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
Հոլովակում հաքերները խոստանում են «իրենցից կախված ամեն ինչ անել»` կանգնեցնելու համար գրոհայիններին: Նրանք նաև կոչ են արել ցանկացողներին միանալ իրենց, հայտնում է Ռոսբալտը:
Ավելի վաղ Anonymous-ը ԻՊ պատասխան գործողություններով էր սպառնացել Բրյուսելում մարտի 22-ի ահաբեկչությունից հետո, որին զոհ գնաց 38 մարդ:
Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կիրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա:
Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:
Զոհերի թվում նաև Հայաստանի 1 քաղաքացի կա:
Ընթերցեք նաև. ԶԼՄ-ներ. ԻՊ-ն ստանձնել է Նիսում ահաբեկչության պատասխանատվությունը