16 հուլիսի 2016 - 14:16 AMT
ՀՀ և ԼՂՀ նախագահները փոխգործակցության հարցեր են քննարկել Ստեփանակերտում

Հուլիսի 16-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և նույն օրն աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Քննարկվել են հայկական երկու պետության փոխգործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախորդ անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում է եղել հունիսի 22-ին:Հանրապետության հարավային թևում ՀՀ նախագահը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Նույն օրը հայկական երկու պետության ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ավելի վաղ Սարգսյանը ԼՂՀ-ում է եղել ապրիլի 18-ին: