9 ապրիլի 2007 - 15:17 AMT
Իսպանիայի Հայկական դաշինքը կոչ է անում իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի Հայկական ասոցիացիաները, որի անդամների թիվը հասնում է 50 հազարի, միավորվել են դաշնության մեջ` գործողությունները համակարգելու եւ իրենց դերը իսպանական հանրության շրջանում բարձրացնելու նապատակով: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, դաշնության հիմնական նպատակներից է հայ համայնքի իրավունքների պաշտպանության աշխատանքային խումբ ստեղծելը: Ապրիլի 22-ին Մադրիդում Հայկական դաշինքը Իսպանիայի ղեկավարությանը կներկայացնի երկու փաստաթուղթ, որոնցից առաջինը կոչ է անում վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ երկրորդը վերաբերում է ապրիլի 24-ին այն քաղաքներում, որտեղ կան հայ համայնքներ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողության անցկացմանը: