9 ապրիլի 2007 - 18:45 AMT
Մոտ օրերս կկայանա Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Եգիպտոս
Մոտ օրերս կկայանա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Եգիպտոս: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, այցի կոնկրետ օրը հայտնի կդառնա ապրիլի 10-11-ին: Մինչդեռ, Քաթարի նորությունների գործակալությունը հաղորդում է, որ Ռոբերտ Քոչարյանի այցը Եգիպտոս կսկսվի ապրիլի 14-ին եւ կտեւի 7 օր: Այցի ընթացքում Հայաստանի նախագահը կհանդիպի իր եգիպտացի գործընկեր Հոսնի Մուբարաքի հետ եւ կքննարկի տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: Ռ.Քոչարյանը կստորագրի նաեւ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտենորւմ համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր: