10 ապրիլի 2007 - 16:14 AMT
ՆԱՏՕ-ի ԽՎ-ն կքննարկի Դաշինքի եւ ԵՄ-ի հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի ապրիլի 19-21-ը Թբիլիսիում կայանալիք Rose-Roth 63-րդ սեմինարում կքննարկվեն Հարավային Կովկասի հակամարտությունները, այդ թվում Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հակամարտությունները: Այդ մասին հաղորդել է ադրբեջանցի պատգամավոր Մալախաթ Հասանովան, որը ներկայացնում է սեմինարում Ադրբեջանը: Նա նշել է, որ սեմինարի հիմնական թեման Վրաստանի ինտեգրման հարցն էր Եվրաատլանտյան դաշինքին: Բացի այդ, սեմինարում կքննարկվեն ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ, խորհրդարանի դերը Հարավային Կովկասում եւ այլ հարցեր: Սեմինարին հանդես կգան Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Խոսե Լելլոն եւ պաշտոնատար այլ անձիք: