25 հուլիսի 2016 - 13:23 AMT
Հայաստանի հավաքականը չի մասնակցելու Բաքվում շախմատի Օլիմպիադային

Հայաստանի շախմատի տղամարդկանց ազգային հավաքականը չի մասնակցելու Բաքվում սեպտեմբերի 1-ին մեկնարկող շախմատի 42-րդ համաշխարհային օլիմպիադային:

Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, գրում է Aravot.am-ը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), աշխարհի թիմային առաջնության (2011) և Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող: Բացի այդ, հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիադաների և չորս անգամ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր, երկու անգամ Եվրոպայի թիմային առաջնությունների արծաթե և մեկ անգամ՝ բրոնզե մեդալակիր: Հավաքականի առավելագույն միջին վարկանիշը 2724 է (2012):

Աշխարհի թիմային առաջնություններին Հայաստանի հավաքականն սկսել է մասնակցել 1993-ից և բաց չի թողել ոչ մի առաջնություն: 1993-ից մինչ օրս կայացել է 8 առաջնություն: