12 ապրիլի 2007 - 15:49 AMT
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության անդամների նշանակման վերաբերյալ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության անդամներ նշանակելու մասին: Կառավարության անդամներ են նշանակվել` Աղվան Վարդանյանը` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, Նորայր Դավիդյանը` առողջապա֊֊հու֊թյան նախարար, Կարեն Ճշմարիտյանը` առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար, Դավիթ Հարությունյանը` արդարադա֊տության նախարար, Վարդան Օսկանյանը` արտաքին գործերի նախարար, Վարդան Այվազյանը` բնապահպա֊նության նախարար, Դավիթ Լոքյանը` գյուղատնտե֊սության նախարար, Արմեն Մովսիսյանը` էներգետիկայի նախարար, Մանուկ Թոփուզյանը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Լեւոն Մկրտչյանը` կրթության եւ գիտության նախարար, Հասմիկ Պողոսյանը` մշակույթի եւ երիտասարդության հարցերի նա֊խարար, Հովիկ Աբրահամյանը` տարածքային կառավարման նախարար, Անդրանիկ Մանուկյանը` տրանսպորտի եւ կապի նախարար, Արամ Հարությունյանը` քաղաքաշինության նախարար, Վարդան Խաչատրյանը` ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար:

Չի նշանակվել միայն պաշտպանության նախարարը, նրա պարտականությունները կատարում է ՀՀ Զինված ուժերի Գլախավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը