12 ապրիլի 2007 - 17:57 AMT
Ստամբուլի դատարանը մեղադրանքներ է ներկայացրել Հրանտ Դինքի սպանության գործով 11-րդ կասկածյալին
Ստամբուլի դատարանը մեղադրանքներ է ներկայացրել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 11-րդ կասկածյալին: Դատարանը Մուսթաֆա Օզթուրքին մեղադրել է սպանությանը մասնակցելու եւ քրեական խմբավորմանն աջակցելու մեջ: Օզթուրքը հարցաքննվել եւ ազատ է արձակվել, սակայն հետո դատախազն ստորագրել է նրան ձերբակալելու օրդերը:

Օզթուրքը Ստամբուլ է բերվել անցյալ ամիս Էրզրումից: 11 կասկածյալների թվում է նաեւ 17-ամյա Օգյուն Սամաստը, ով խոստովանել է սպանության կատարումը, հայտնում Անատոլիայի լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Յասին Հայալի գլխավորած ազգայնամոլական խմբավորման անդամ, Տրապիզոնի 17-ամյա բնակիչ Օգյուն Սամասթի կողմից: