12 ապրիլի 2007 - 18:48 AMT
Ապրիլի 19-ին Հայաստան է ժամանելու Լատվիայի ԱԳՆ ղեկավար Արտիս Պաբրիքսը
Լատվիան եւ Շվեյցարիան կդիտարկեն Կովկասի տարբեր նախագծերում համատեղ մասնակցելու հնարավորությունը: Նման առաջարկով հանդես է եկել Լատվիայի հանրապետության արտգործնախարար Արտիս Պաբրիքսը (Ժողովրդական կուսակցություն) Լատվիայում պաշտոնական այցով գտնվող Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ հանդիպման ժամանակ: Տարածաշրջանային զարգացման հարցով համագործակցության հարցով Լատվիան որպես գերակա ընտրել է նախկին խորհրդային հանրապետությունները ԵՄ-ից արեւելք, իր հերթին Շվեյցարիան մասնակցում է տվյալ տարածաշրջանի տարբեր նախագծերում, հայտնում է Regnum-ը:
Հանդիպման ժամանակ կողմերը համամիտ էին, որ երկու երկրների փորձերի միավորումը կարող էր մեծ ներդրում դառնալ դրական արդյունքների հասնելու հարցում: Արտիս Պաբրիքսը նաեւ տեղեկացրել է Միշելին Կալմի-Ռեյին, որ հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան:
Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, Արտիս Պաբրիքսի այցելությունը Հայաստան կայանալու է ապրիլի 19-21-ը: