29 հուլիսի 2016 - 14:57 AMT
Կես տարում ՀՀ բնակչությունը կրճատվել է 3500-ով

2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 2.995.100 մարդ: Այդ մասին են վկայում Ազգային վիճ-ակագրական ծառայության տվյալները:

Քաղաքաներում է ապրում 1.905.700 մարդ, գյուղերում՝ 1.089.400 մարդ:

2016-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2.998.600 մարդ: Այսպիսով, 6 ամսում մշտական բնակչությունը կրճատվել է 3500 մարդով:

Ընդ որում, Երևանի բնակչությունը կես տարում աճել է 400 մարդով:

2015 թվականին ՀՀ մշտական բնակչությունը նվազել էր 12.000-ով կամ 0.4%-ով: