13 ապրիլի 2007 - 19:22 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Թուրքիան երբեք չի սպառնացել Ամերիկայի Միացյալ Նահանգներին
Թուրքիան երբեք չի սպառնացել ԱՄՆ-ին եւ երբեք չի ասել, որ պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընունման դեպքում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը, ասվում է ԱՄՆ Պետդեպարտաենտի կայքում հրատարակված հաղորդագրության մեջ: Նրա խոսքերով, Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ «երկիրը կվիրավորվի բանաձեւի ընունումից եւ զգուշանում է թուրքական խորհրդարանի ռեակցիայից»: «Թուրքիան լավ դաշնակից է, ինչպես նաեւ երկիր, որը գտնվում է ժողովրդավարական ձեւափոխման գործընթացում: Արդեն տասնյակ տարիներ է Թուրքիայում նկատվում են ժողովրդավարության տարրեր, սակայն վերջին 20 տարիների ընթացքում նա խորացրել է ժողովրդավարական բարեփոխումները: Խոսքի ազատության սահմանափակումը թուլացել է, քաղաքացիական ինստիտուտները հզորացել են, ռազմական ուժերի դերը թուլացել է: Թուրքիայում ավելի հաճախ են սկսել քննարկել երկրի անցյալը, մասնավորապես, Օսմանյան կայսրությաունն ու դրա վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, ինչպես նաեւ զանգվածային սպանությունները, որոնք տեղ են գտել 1915 թվականին եւ հետո: Մենք նրանց կոչ ենք անում հետազոտել սեփական պատմությունը եւ հասկանալ, որ ոչ միայն Թուրքիան անցյալի մութ էջեր ունի: Մենք եւս նման պահեր ունենք, որոնցով մենք չենք կարող հպարտանալ: Մենք գտնում ենք, որ Թուրքիան եւ Հայաստանը պետք է լրջորեն քննարկեն ընհանուր անցյալը: ԱՄՆ-ն երբեք չեն հերքել սպանությունները: Գոյություն ունեն հաստատված պատմական փաստեր, սակայն պատմաբանները պետք է քննարկեն մանրամասները եւ պատճառները: Դա պետք է կատարվի` որպես անկեղծ ազգային հաշտեցման գործընթաց: Մենք նաեւ գտնում ենք, որ Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահամանը եւ նորմալ հարաբերություններ հաստատի: Մենք բավարարաված ենք Թուրքիայում կատարվող վերջին գործողություններով, մասնավորապես Արեւելյան Թուրքիայում հայկական եկեղեցու բացումը, նույնիսկ որպես թանգարան: Մենք թուրքերին հանդուրժողական ենք համարում, եւ դա հուսադրում է»,- հայտարարել է Դենիել Ֆրիդը: