13 ապրիլի 2007 - 19:57 AMT
Ընտրությունները Հայաստանի համար լուրջ քննություն է եվրաիտեգրման ճանապարհին
Երեք օրերի ընթացքում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) առաքելությունը, որը ժամանել է Հայաստանի նախընտրական իրավիճակին հետեւելու համար, հանդիպել է բոլոր քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների, Սահամանդարական դատարանի, ոչ կառավարական կազամկերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Այդ մասին այսօր Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է առաքելության ղեկավար, Նիդերլանդների կողմից ԵԽԽՎ պատգամավոր Լեո Պլատվոետը: Նրա խոսքերով, ընտրությունները Հայաստանի համար լուրջ քննություն է եվրաինտեգրման ճանապարհին: «Մենք հուսով ենք, որ խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ եւ ժողովրդավարական, միջազգային չափանիշներին համապատասխան: Պատասխանատվությունը դրա համար դրված է ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլեւ հասարակության վրա: Հայաստանի ժողովրդավարության զարգացման մեջ շահագրգռված անձիքն պետք է միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնեն: Ցավոք, ընտրությունների նկատմամբ հասարակության հետաքրքրությունը ամբողջությամբ ձեւավորված չէ, կուսակցությունների քաղաքական ծրագրերը միմյանցից գրեթե չեն տարբերվում»,- ասել է Պլատվոետը: Նա նաեւ ընդգծել է, որ անտարբերությունն ու ընտրություններին չմասնակցելը չեն աջակցում ժողովրդավարության զարգացմանը:

Հոլանդացի խորհրդարանականը հիշեցրել է, որ անցյալ խորհրդարանական ընտրությունները բազմաթիվ խախտումներով են անցել եւ վստահություն է հայտնել, որ ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը կօգնի անցկացնել 2007 թվականի ընտրությունները պատշաճ մակարդակով, առավել եւս, որ արդար ընտրությունների անցկացումը հանդիսանում է Հայաստանի պարտավորություններից մեկը Եվրոպայի Խորհրդի առջեւ: