
Էրեբունու ՊՊԾ գնունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, հուլիսի 31-ին վիրավորում ստացած Սյունիքի Սպանդարյան գյուղի Սեդրակ Նազարյանի համագյուղացիները փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհը:
Ինչպես հայտնում է «Հայկական ժամանակը», գյուղացիները փակել են ճանապարհն ի նշան բողոքի:
Նազարյանը վիրավորվել է հուլիսի 31-ին՝ ժամը 9.30-ի սահմաններում:
Հուլիսի 31-ի առավոտյան Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ ու կրակոցներ են լսվել:
Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 30-ին հանձնվելու վերջնաժամկետ էր ներկայացրել, ոստիկանությունն էլ արգելել էր երթերը դեպի Խորենացի փողոց: ՊՊԾ գնդի մերձակայքում հուլիսի 30-ից պարբերաբար պայթյուններ ու կրակոցներ են լսվում: