16 ապրիլի 2007 - 15:11 AMT
«Թալայաթ փաշա» կազմակերպությունը կոչ է անում Ֆրանսիային հրաժարվել Ցեղասպանության մասին օրինագծից
Ֆրանսիայում գործող թուրքական ազգայնական «Թալայաթ փաշա» կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիտ Իլսեվերը հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքից: «Անցյալ շաբաթ Թուրքիայի արդարադատության նախարարը եւ Փարիզում Անկարայի դեսպանը կոչ արեցին մեզ հրաժարվել բողոքի երթից, որ պետք է կայանար Բաստիլի հրապարակում` ֆրանսիացիներին սադրանքի չենթարկելու համար: Մենք հետաձգեցինք բողոքը, սակայն մոտ ապագայում այն կկայանա: Մենք պատրաստվում ենք ասել մարդկանց, որ առաջարկված օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին մոլորեցնում է ֆրանսիական հանրությանը: Հարկադրված տեղահանությունը պատերազմական ժամանակ բխում էր ազգի անվտանգության նկատառումներից, դա ցեղասպանություն չէր»,-ասվում է կազմակերպության նամակում, գրում է «Հյուրիեթ» թերթը: