17 ապրիլի 2007 - 14:49 AMT
Հայաստանը միացել է Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությանը
Հայաստանը պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին, որպես Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության համանախագահների, այլ նախաձեռնության սկզբունքների մասին Հայտարարությանը հավանություն տալու վերաբերյալ: Գլոբոլ նախաձեռնությունը հրապարակվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների կողմից Սանքտ Պետերբուրգում` Մեծ ութնյակի գագաթնաժողովում: Դրան հաջորդել են Նախաձեռնության հիմնադիր Մեծ ութնյակի պետությունների, Ավստրալիայի, Թուրքիայի, Չինաստանի, Ղազախստանի եւ Մարոկկոյի երկու հանդիպումները:

2006 թվականի հոկտեմբերին Ռաբաթում կայացած առաջին հանդիպման ժամանակ ընդունվել են Նախաձեռնության հիմնարար փաստաթղթերը` Հայտարարությունը սկզբունքների մասին եւ Իրականացման եւ գնահատման մասին դրույթը: Երկրորդ հանդիպմանը` փետրվարին Անկարայում համաձայնեցվել է 2007-2008թթ. Աշխատանքային պլանը: Անկարայի հանդիպումից հետո Նախաձեռնությանն արդեն միացել են Ուկրաինան, Հունաստանը, Իսրայելը, Մակեդոնիան, Կամբոջան եւ Ռումինիան:

«ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի որոշումը Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությանը միանալու վերաբերյալ որոշումը եւ հուսով է, որ նա մեծ ավանդ կունենա ծրագրի իրականացման մեջ եւ հույս է հայտնում, որ Գլոբալ նախաձեռնությանը կմիանան նաեւ այլ պետություններ, որոնք կիսում են նրա ընդհանուր նպատակները եւ ակտիվորեն նվիրված են միջուկային ահաբեկչության դեմ պայքարին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ: