Օգոստոսի 4-ին՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների հանրահավաքից և երթից հետո Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել 27 հոգու:
Նրանց նկատմամբ կազմվել է վարչակական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի հիմքով՝ հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը, տեղեկացրել է Ոստիկանությունը, գրում է Panorama.am-ը:
Ի դեպ, քաղաքացիներին Ազատության հրապարակից տարել են ոչ միայն ցույցի ժամանակ, շատերը պնդում են, որ ուղղակի զբոսնել են:
Վարչակական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվելուց հետո քաղաքացիներին ազատ են արձակվել:
Տվյալ հոդվածով սահմանվում է պատիժ՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով: