18 ապրիլի 2007 - 19:27 AMT
Թուրքիայում ազգայնամոլները բողոքում են Աստվածաշնչի տարածման դեմ
Թուրքիայի հյուսիս-արեւելքում չորեքշաբթի օրը հրատարակչական տան վրա հարձակման արդյունքում մահացել է երեք մարդ, երկուսը վիավորվել են, հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով տեղական Dogan գործակալության վրա: Վիրվորներից մեկը ստացել դեմքի վնասվածքներ, երկրորդը կոտրվածնքեր է ստացել պատուհանից դուրս թռչելու հետեւանքով` թաքնվելով հարձակվողներից: Երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում:

Նախնական տվյալների համաձայն, հարձակումն իրականացրել են ազգայնամոլները, որոնք բողոքում են Թուրքիայի տարածքում Աստվածաշնչի տարածման դեմ: Այս շաբաթ Աստվածաշնչի տարածման դեմ բողոքի ցույց է անցկացվել նաեւ Մալաթիա քաղաքի Zirve հրտարակչության շենքի մոտ: