Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ կմտնի Հայաստանի 4 ներկայացուցիչ՝ բռնցքամարտիկները և ծանրորդները:
Նախ, իրենց մեկնարկային մենամարտերը կունենան բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը: Նրանք կմեկնարկեն տեղական ժամանակով` 11:30-ին և 12:30-ին:
Այնուհետև, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը` 69 կգ քաշային կարգում կմտնի պայքարի մեջ:
Օրվա վերջին՝ տեղական ժամանակով` 19:00-ին, մեդալների համար կպայքարի Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Խաղերը շարունակվելու են մինչև օգոստոսի 21-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ ՀՀ-ն առաջին անգամ ներկայացնում է 33 մարզիկ 8 մարզաձևում:
Օգոստոսի 7-ին Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր), Ռիոյի Խաղերի որակավորման փուլում հավաքելով 15. 583 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ:
Կարդացեք նաև՝ Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին. Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել