10 օգոստոսի 2016 - 13:40 AMT
Արոնյանը Sinquefield-cup-ի 5-րդ տուրում ոչ ոքի է խաղացել և կորցրել առաջատարի դիրքը

Սենտ Լուիս քաղաքում շարունակվում է Սինգֆիլդի գավաթ 2016 մրցաշարը: 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ:

Իսկ Վեսելին Տոպալովը հաղթել է իր մրցակից Դին Լիժենին՝ առաջ անցնելով բոլորից: Տոպալովը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Արոնյանը, Վիշվանաթան Անանդը և Ուեսլի Սոն վաստակել են 3-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները:

Օգոստոսի 11-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Վաշիե-Լագրավը: