19 ապրիլի 2007 - 19:44 AMT
Թուրքիան կարող է ապրիլի վերջում ռազմական գործողություն սկսել Հյուսիսային Իրաքում
Քրդական աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) դեմ պայքարի ԱՄՆ-ի համակարգող Ջոզեֆ Ռալսթոնը զգուշացնում է ԱՄՆ-ի աշխատակազմին, որ թուրքական զինված ուժերը կարող են ապրիլի վերջում ռազմական գործողություն սկսել Հյուսիսային Իրաքում, գրում է The Washington Post-ը: Իր հերթին, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո-քարտուղար Շոն Մաքքորմակը նշել է, որ ԱՄՆ-ն դեմ են Հյուսիսային Իրաքում Թուրքիայի սահմանամերձ ռազմական գործողությանը: Նշելով, որ Սիրիան եւ Իրանը չեն պատրաստվում հիմա հարձակվել Թուրքիայի վրա` Մաքքորմակն ընդգծել է, որ խնդիրներ կան Իրաքի եւ Թուրքիայի միջեւ եւ երկու կողմերը պետք է համատեղ կարգավորեն այդ խնդիրը: