Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մինչև տարեվերջ կայցելի Հայաստան, Ադրբեջան, Սերբիա և մի շարք այլ երկրներ: Այդ մասին հայտնել է հանրապետության ԱԳ նախարար Երլան Իդրիսովը:
Հունիսին Իդրիսովը հայտնել էր, որ Ղազախստանի նախագահը 2016-ին կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա և Հորդանան, իսկ սեպտեմբերին`Ղրղզստան:
«Նախագահի միջազգային օրակարգը շատ ծանրաբեռնված է: Աշնանը կմեկնենք Լեհաստան, Սերբիա, հրավիրված ենք նաև սեպտեմբերի սկզբին Չինաստանում «Մեծ ությակի» գագաթնաժողովին, նախագահը նաև կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Ադրբեջան, Հայաստան, Սաուդյան Արաբիա և Հորդանան»,- ասել է Իդրիսովը օգոստոսի 17-ի ճեպազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: