18 օգոստոսի 2016 - 16:03 AMT
Թուրքիայում մեկ օրվա ընթացքում 3-րդ պայթյունն է որոտացել. 3 զինվորական է զոհվել

Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս գավառում պայթյուն է որոտացել, որին զոհ է գնացել առնվազն 3 զինվորական, հայտնում է ՌԻԱ Նովոստին թուրքական Dogan-ի վրա հղումով:

Սա արդեն երրորդ պայթյունն է մեկ օրվա ընթացքում, այն տեղի է ունեցել Հիզան քաղաքից ոչ հեռու: Ըստ նախնական տվյալների, զոհվել է 3 զինվորական, 6-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Պայթուցիկ սարքը գործի է դրվել, երբ զինվորականներին տեղափոխող ավտոշարասյուն է անցել:

Ավելի վաղ օգոստոսի 18-ին պայթյուններ են հնչել Վան և Էլյազիգ քաղաքներում` զոհվել է 9 մարդ, տուժել 210-ը: Ըստ ԶԼՄ-ների, պայթյուններից մեկը կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները: ՔԱԿ-ը դեռևս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Photo: AP