21 ապրիլի 2007 - 16:55 AMT
Հայաստանը եղել է եւ շարունակում է մնալ ԱՄՆ-ի արժեքավոր դաշնակիցը
ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլլենբերգը շնորհավորել են Սերժ Սարգսյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Հայաստանը եղել եւ մնում է ԱՄՆ-ի արժեքավոր դաշնակիցն ու ահաբեկչության դեմ պայքարի գործընկերը: Վերստին շնորհավորելով Ձեզ նշանակման առթիվ` հույս ենք հայտնում, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ կշարունակենք համագործակցել Ձեր կառավարության անդամների եւ Ձեզ հետ»,- նշվում է կոնգրեսականների ուղերձում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: