21 ապրիլի 2007 - 18:31 AMT
Մոսկվաբնակ հայերը հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 22-ին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի խորհրդաժողովների սրահում տեղի կունենան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Ռուսաստանի հայերի միության մոսկովյան բաժանմունքում (ՌՀՄՄԲ), երեկոյի առաջին մասում հանդես կգան փորձագետները` Ռուսաստանի Դաշնության հասարակական, քաղաքական, կրոնական եւ պետական կառույցների ներկայացուցիչները: Երկրորդ մասում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ:

Ապրիլի 24-ին 11.30-ին ծաղկեպսակներ կդրվեն խաչքարի մոտ, որը գտնվում է ՀԱԵ Ռուսաստանի թեմի կառուցվող Սուրբ Խաչ մայր տաճարի տարածքում ՀԱԵ Ռուսաստանի թեմի, ՀՀ դեսպանատան, Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի անունից: 12:00-ին Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ ի հիշատակ ցեղասպանության զոհերի:

13:30-ին ՌՀՄՄԲ-ի երիտասարդական թեւը մտադիր է ակցիա կազմակերպել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջեւ: