23 ապրիլի 2007 - 16:40 AMT
Վանդալները պղծել են Կիեւի Հայկական մատուռը
Անցած կիրակի օրը Կիեւում անհայտները վանդալիզմի ակտ են կատարել Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, պղծելով նրան պատկանող մատուռը: Հայկական մատուռը պատել են կեռախաչի պատկերներով եւ կարմիր ներկով: Մատուռը պղծվել է տառացիորեն բացվելուց մի քանի ժամ անց: Հայ առաքելական եկեղեցու թեմական վարչության ներկայացուցիչները հաղորդել են, որ կասկածներ ունեն այդ գործողության կազմակերպիչների վերաբերյալ, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ Կիեւի Պոդոլսկի շրջանի բնակիչները բողոքել են մատուռի կառուցման դեմ եւ դիմել դատարան պահանջելով արգելել շինարարական աշխատանքները հանգստի գոտում: