24 ապրիլի 2007 - 14:38 AMT
Գերմանիայում նշվում է Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցը
Ապրիլի 22-24-ը Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի կունենան միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին: Կենտրոնական միջոցառումները նախատեսված են Ֆրանկֆուրտում, Քյոլնում եւ Բեռլինում, որոնց ներկա կլինեն գերմանական դաշնային եւ երկրամասային իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Բեռլինում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, գիտական եւ մշակութային աշխարհի ներկայացուցիչներ:

Բեռլինում միջոցառումը կանցկացվի քաղաքի ամենամեծ եկեղեցիներից մեկում` քաղաքի կենտրոնում գտնվող Ֆրանսիական տաճարում: Երեկոն կբացի Բեռլինի հայ համայնքի նախագահը: Ելույթով հանդես կգան ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը եւ Գերմանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: