24 ապրիլի 2007 - 17:40 AMT
Ադամ Շիֆ. Ջորջ Բուշը կարող է ասել «ցեղասպանություն»: Ամբողջ հարցը նրանում է, թե արդյոք նա կանի դա
Շնորհիվ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդարձակ պաշտպանության այս տարի, այսօր դրա ընդունման շանսերն ավելի մեծ են, քան անցյալ տարիների ընթացքում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է կոնգրեսական Ադամ Շիֆը: Նրա խոսքերով, Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը` խոսնակ Պելոսին եւ մեծամասնության առաջնորդ Հոյերը, պաշտպանում են բանաձեւը: «Սակայն բանաձեւի հակառակորդները, որոնք պաշտպանում են Թուրքիայի ղեկավարությանը, ինչպես նաեւ ԱՄՆ աշխատակազմը շատ ինտենսիվ են աշխատում եւ ստեղծում են բարդություններ փաստաթղթի ընդունման գործընթացի համար»,- ընդգծել է Շիֆը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» տերմինի օգտագործման հավանականությանն ապրիլի 24-ի իր ավանդական ելույթի ժամանակ, ապա կոնգրեսականը ասել է. «Կարող է: Ամբողջ հարցը նրանում է, թե արդյոք նա կանի դա»:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ