24 ապրիլի 2007 - 18:46 AMT
Ադամ Շիֆը պայքարելու է Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական օգնության հավասարությունը պահպանելու համար
«Ես գտնում եմ, որ վերջիվերջո, Կոնգրեսը կպահպանի Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական ֆինանսական օգնության հավասարությունը: Որպես Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի արտաքին գործողություններով ենթակոմիտեի անդամ, ես ձգտելու եմ ապահովել հավասարության պահպանումը, քանի որ դա գերակա հարց է»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է կոնգրեսական Ադամ Շիֆը: Նրա խոսքերով, տարածաշրջանում խաղաղության հեռանկարներն սպառնալիքի տակ կհայտնվեն, եթե հավասարությունը չպահպանվի:

Հիշեցնենք, որ 2008 թվականի ԱՄՆ բյուջեի նախագծով նախատեսված է Հայաստանի ռազմական օգնության տրամադրման նվազեցում եւ նույն օգնության ավելացում Ադրբեջանի համար: Բացի այդ, բյուջեում բացակայում է Լեռնային Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական օգնությունը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ