24 ապրիլի 2007 - 20:37 AMT
Բենիլյուքսի երկրներում կայացել են միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին
Ապրիլի 24-ին, Բրյուսելի Սբ. Մարիամ Մագդաղենացի եկեղեցում տեղի ունեցավ պատարագ` 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Պատարագին մասնակցում էին Բելգիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, հայկական, հրեական - թուտսիների կազմակերպությունների ղեկավարներ: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին Բրյուսելում ՀՀ դեսպանատանը, պատարագից հետո սգո թափորը երթով շարժվեց դեպի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար, որտեղ ելույթ ունեցան Բելգիահայերի կոմիտեի նախագահ Միշել Մահմուրյանը - ՀՅԴ ներկայացուցիչը: Խաչքարի մոտ էին եկել բելգիական բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները իրենց զորակցությունը հայտնելու բելգիահայերին: Խաչաքրի շուրջ կայացած սգո արարողսւթյանը ներկա էր Բելգիայի Սենատի նախագահ տկն. Անն-Մարի Լիզինը, խորհրդարանի - սենատի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացւոցիչներ: Այնուհետ-, մասնակիցները շարժվեցին դեպի Բելգիայում Թուրքիայի դեսպանություն, որի առջ- տեղի ունացավ բողոքի ցույց:
Ապրիլի 24-ին Նիդեռլանդների տարբեր քաղաքներում -ս տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ: Ամստերդամի - Ալմոլոյի հայկական եկեղեցիներում մատուցվեցին սգո պատարագներ: Ալմելոյի հայկական եկեղեցու սրահում երեկոյան տեղի ունեցավ սգո հավաք` դեսպան Ս.Մկրտչյանի, տեղական իշխանությունների ներկայացուցիչների քաղաքական գործիչների մասնակցությամբ: Նիդեռլանդների կառավարող կոալիցիայի անդամ Քրիստոնեկան միություն կուսակցության խոսնակը հայտարարեց, որ իր կուսակցությունը վերակենդանացնում է խորհրդարանում նախորդ գումարման ընթացքում Հայոց Ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման գործընթացը: