24 ապրիլի 2007 - 23:29 AMT
Ցեղասպանության տարելից. Հունաստանում տեղի է ունեցել ոստիկանների եւ ցույցի մասնակիցների բախում
Հունական Ֆեսալոնիկի քաղաքում` Թուրքիայի հյուպատոսարանի մոտ, բախում է տեղի ունեցել ոստիկանության եւ Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին նվիրված բողոքի ցույցի մասնակիցների միջեւ: Ցույցի մոտ 200 մասնակից փորձում էին ոստիկանական զորաջոկատ ճեղքելով մոտենալ Թուրքիայի հյուպատոսարանին: Ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան: Բողոքի ցույցի ժամանակ այրել են թուրքական դրոշը: