25 ապրիլի 2007 - 15:17 AMT
Բաքուն «բողոքի նոտա է» հղել Ռուսաստանին Ղարաբաղի եւ Նախիջեւանի մասին հեռուստահաղորդման կապակցությամբ
Ապրիլի 24-ին Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վասիլի Իստրատովը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը, դեսպանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ հանդիպման ժամանակ վերջինս իրազեկել է դեսպանին, որ ապրիլի 22-ին «Վեստի» ծրագրի երեկոյան թողարկման մեջ, որը հեռարձակվում է «Ռոսիա» հեռուստաալիքով, ռեպորտաժ է ցուցադրվել Լեռնային Ղարաբաղի մասին: Ռեպորտաժում, ըստ ադրբեջանական կողմի, «սխալ է մեկնաբանվել Ադրբեջանին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության պատմական պատկանելությունը»: Ըստ Ա.Ազիմովը, «այդ սյուժեն արմատապես հակասում է Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը»: Դրանից հետո Ռուսաստանի դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի նոտան: Վասիլի Իստրատովն ասել է, որ կտեղեկացնի Ադրբեջանի ԱԳՆ դիրքորոշման մասին ռուսական կողմին, հաղորդում է Day.az-ը: