25 ապրիլի 2007 - 20:38 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար կարող է դառնալ ԵՄ-ի անդամակցության հարցով գլխավոր բանակցողը
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով գլխավոր բանակցող, պետական նախարար Ալի Բաբաջանը ամենահավանական թեկնածուն է Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնի համար:

«Աբդուլլահ Գյուլը երկրի նախագահության թեկնածուն է Արդարության եւ զարգացման կուսակցությունից (ԱԶԿ) եւ, միանգամայն հավանական է, որ նա կդառնա նախագահ: Այդ դեպքում Ալի Բաբաջանը ամենացանկալի թեկնածուն է որպես Թուրքիայի ԱԳՆ ղեկավար: Հնարավոր է, որ Բաբաջանի փոխարեն Թուրքիայի պատվիրակությունը ԵՄ-ի հետ բանակցություններում գլխավորի Աբդուլատիֆ Սեները: Երկուսն էլ ԱԶԿ անդամ են»,-գտնում է ԱԶԿ ներկայացուցիչը, գրում է «Հյուրիեթ» թերթը: