
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՏՀՏ գործատուների միության նպատակները, խնդիրներն ու նախաձեռնությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հանրակարթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացման և երկրի կիբեռանվտանգության ամրապնդման հարցերին։
Քննարկվել են նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի և ՏՀՏ գործատուների միության գործակցության հեռանկարային ուղղությունները:
Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել Անվտանգության խորհրդում համապատասխան ոլորտային քննարկումների ժամանակ ներգրավել նաև ՏՀՏ գործատուների միության մասնագետներին:
Ապրիլի 7-ին հայտնի է դարձել, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՏՀՏ համայնքի մասնագիտական ներուժը միավորելու և հայկական բանակի մարտունակությունը բարձրացնելու նպատակով հանդես է գալիս երկու նախաձեռնությամբ: