27 ապրիլի 2007 - 15:37 AMT
Սերժ Սարգսյան. «Ես գտնում եմ, որ մեր անվտանգության համակարգը լավն է»
Յուրաքանչյուր պետություն ինքնակամ է ընտրում իր անվտանգության համակարգը, հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հարցը: «Ես գտնում եմ, որ մեր անվտանգության համակարգը լավն է: Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ, մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է: Տարածաշրջան ՆԱՏՕ-ի հնարավոր գալու հիմնական հարցը հեռահաղորդակցություններն են: Ես չեմ ասի, որ այսօր դրանք կատարյալ վիճակում են, իսկ վաղը անպիտանիության կմատնվեն: Հուսով եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը ելք կգտնեն, որպեսզի իրավիճակը չազդի մեր անվտանգության վրա»,- նշել է նա, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»: