27 ապրիլի 2007 - 18:41 AMT
Հայաստանը երբեք չի խաղա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հակասությունների վրա
«Ես երկար տարիներ հանդիսանում եմ կառավարության ամդամ եւ չեմ կարող հիշել ԱՄՆ-ի կողմից որեւէ քաղաքական ճնշման դեպք: Մեր հարաբերությունները դինամիկ են զարգանում: ԱՄՆ-ն մեզ լուրջ տնտեսական աջակցություն են ցուցաբերում»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, երկար տարիների ընթացքում Հայաստանը մեկ շնչի հաշվով ավելի շատ օգնություն է ստանում, քան որեւէ այլ երկիր, եւ այդ ցուցնիշով զիջում է միայն Իսրայելին: Բացի այդ, Ամերիկան օգնում է ենթակառուցվածնքերի բարելավմանն ուղղված հզոր նախագծեր իրականացնել: «Այս կապակցությամբ, ցանկանում եմ նշել, որ Երեւանը երբեք չի խաղա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հակասությունների վրա: Մեզ համար ամենաշահավետ իրավիճակն այն է, երբ այս երկու տերությունները չեն գտնվում առճակատման մեջ, այլ ընդհակառակը` համագործակցում են: Պետականության մեր 15-ամյա փորձը պաշտպանում է նման մոտեցման ճշտությունը: Իհարկե, երբեմն առաջանում են որոշակի հակասություններ, սակայն նման իրադրությունները չպետք է կասկածի առիթներ տան, որ մեզ վրա ինչ-որ մեկը փորձում է ճնշում գործադրել»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք առաջվա պես արդիական են մեզ համար ՇՀԿ-ն, ԵվրԱզԷս-ը, թե արդեն զուտ սիմվոլիկ բնույթ են կրում` ՀՀ վարչապետը նշել է. «Դուք սխալվում եք: Թե ՇՀԿ-ին, եւ թե ԵվրԱզԷս-ին Հայաստանը շատ լուրջ է վերաբերվում: Սակայն մենք հանդիսանում ենք ՀԱԿ ադնամ եւ պարտավորություններ ունենք: Ցավոք, կազմակերպությունների կանոնադրություններում որոշակի կետեր կան, որոնք հակասում են մեր պարտավորություններին: Մենք դրանցում մասնակցում ենք դիտորդի կարգավիճակում եւ սպասում ենք, թե ինչ կլինի: Դրա տակ ես կասկածում եմ Ռուսաստանի անդամակցությունը ՀԱԿ-ին: Եթե Ռուսաստանը մտնի կազմակերպություն, ապա, հնարավոր է, որ ՇՀԿ-ի եւ ԵվրԱզԷս-ի կանոնդարություններում փոփոխություններ լինեն, եւ հնարավոր դառնա ՀԱԿ-ում անդամակցության համադրումը: Օրինակ, Ղրղզստանը գտնվում է թե դրանցում, եւ թե ՀԱԿ-ում, եւ ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում վերը նշված հակասությունների պատճառով: Մենք չենք ցանկանում ենք, որպեսզի որեւէ կազմակերպություն մեր պատճառով խնդիրներ ունենա», հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»: