2016 թվականի հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմում է $5.384 մլրդ: 2015-ի տարեվերջի համեմատությամբ այն ավելացել է $306.511 մլն-ով կամ 6.3%-ով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն, դրանից $4.493 մլրդ-ն արտաքին պարտքն է, որից ՀՀ կառավարության պարտքը կազմում է $3.99 մլրդ, իսկ կենտրոնական բանկինը՝ $502.4 մլն: ՀՀ համախառն արտաքին պարտքը 2015-ի տարեվերջի համեմատ ավելացել է 4%-ով:
ՀՀ ներքին պարտքը կազմում է $891.193 մլն: 2015-ի տարեվերջի համեմատ այն ավելացել է 17%-ով:
2015 թ. սեպտեմբերի վերջին ՀՀ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 778 մլն 509 հազար ԱՄՆ դոլար (2 տրլն 272 մլրդ 611.1 մլն դրամ)՝ 2014թ. դեպտեմբերի վերջի 4 մլրդ 441 մլն 524 հազար դոլարի դիմաց. 2015թ. առաջին ինն ամիսներին այն աճել է 336 մլն 985 հազար դոլարով կամ մոտ 7.6 տոկոսով: