30 ապրիլի 2007 - 17:41 AMT
Հայաստանի նախկին իշխող կուսակցությունը որոշել է չմասնակցել խորհրդարանական ընտրություններին
Հայոց համազգային շարժում կուսակցությունը, որը իշխող էր Հայաստանում 1990-1998 թվականներին, հայտարարել է, որ չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին համամասնական համակարգով: Ինչպես ասվում է կուսակցության հայտարարության մեջ, ՀՀՇ-ն նման որոշում է կայացրել գնահատելով ստեղծված քաղաքական իրավիճակը: Կուսակցությունը համոզված է, որ ընդդիմության չհամախմբված մասնակցությունը ընտրական գործընթացներին անհնարին է դարձնում իշխանափոխությունը: ՀՀՇ-ում նշել են, որ տեղեր ստանալը ապագա խորհրդարանում ինքնանպատակ չէ նրանց համար: «Կուսակցությունը հայտարարում է, որ դուրս է գալիս ընտրական գործընթացից ըստ համամասնական ցուցակի` ընդդիմադիր ընտրազանգվածի համախմբանը նպաստելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:
«Իրենց գերխնդիրը համարելով օրինական իշխանության հաստատումը, ՀՀՇ-ն կոչ է անում իր անդամներին եւ կողմնակիցներին քվեարկել այն քաղաքական ուժի օգտին, որի առաջնային խնդիրը իշխանափոխությունն է, ազատականությունը, ժողովրդավարությունն ու իրական քաղաքականությունը»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: