8 սեպտեմբերի 2016 - 11:35 AMT
Իսրայելը գրոհել է սիրիական բանակի դիրքերը Գոլանի բարձունքում

Իսրայելի ՌՕՈւ-ն սեպտեմբերի 4-ից հետո արդեն երկրորդ անգամ գրոհել է սիրիական բանակի դիրքերը Գոլանի բարձունքում` զոհեր և տուժածներ չկան, հայտնել է Reuters-ը Իսրայելի բանակի ներկայացուցչի վրա հղումով:

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի ԶՈւ ականանետներին Սիրիայի հյուսիսում` Գոլանի բարձունքի այդ երկրին պատկանող հյուսիսային հատվածում»,-ասել է գործակալության զրուցակիցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ իսրայելյան զորքերը գրոհել էին սիրիական հրետանու դիրքերը` սիրիացիների կողմից Իսրայելին պատկանող Գոլանի բարձունքները ականատերով գնդակոծելուց հետո: Զինվորականները դա համարել են ոտնձգություն Իսրայելի ինքնիշխանության դեմ և հայտարարել, որ կշարունակեն գործողություններն ուղղված երկրի անվտանգության ապահովմանը:

Հարվածների նախորդ «փոխանակումը» գրանցվել էր օգոստոսի 22-ին, երբ Իսրայելը ավիացիան օդ բարձրացրեց ականանետային գնդակոծությունից հետո, որը, սակայն, պատահական բնույթ էր կրում Սիրիայում ներքին մարտերի հետևանքով:

Իսրայելցի զինվորականների տվյալներով, 80-կիլոմետրանոց սահմանին Դամասկոսի զորքերից բացի կռվում են մոտ 50 տարբեր խմբավորման զինյալներ, այդ թվում ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» և «Իսլամական պետության» ահաբեկիչները: