2 մայիսի 2007 - 18:54 AMT
Հայաստանը երբեք փոխզիջման չի գնա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
Առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու քաղաքականությունը Հայաստանի համար նշանակություն ունի եւ նրան տեղափոխում է բարձր դիվանագիտական մակարդակ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցարույցում հայտնել է TARC-ի նախկին համանախագահ, ամերիկացի փորձագետ Վան Գրիգորյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը քաղաքացիական հասարակության հարաբերությունների խորը հիմքեր է պահանջում, դիվանագիտական հարաբերությունները կաջակցեն ոչ միայն պաշտոնական, այլեւ հասարակական շփումներին: «Թուրքիան բազմաթիվ անգամներ տարբեր պայմաններ է առաջարկել, իսկ հետո ինքն էլ դրանք փոխում էր: Մի դեպքում այդ պայմանները ենթադրում էին Ադրբեջանի համաձայնությունը Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում, մյուսները պահանջում էին գոյություն ունեցող սահմանների ճանաչում եւ Հայոց ցեղասպանության ճանաչման բացառում` որպես հարաբերությունների հաստատման նախապայման: Արժէ նշել ազգայնամոլական քաղաքականության հաղթանակը պետականի նկատմամբ: Ճակատագրի հեգնանքով, Մոսկվայի եւ Կիպրոսի համաձայնագրերը, որոնք որոշել են սահմանները, Հայաստանին Թուրքիայի տարածքով ազատ անցնելու հնարավորություն են տալիս»,- նշել է Գրիգորյանը:

Փորձագետը նշում է, որ Թուրքիան շարունակում է խախտել համաձայնագրի կետերը, եւ ապացուցում է, որ նա իրոք հետաքրքրված չէ տարածքային հարցերում, սակայն արհեստականորեն խնդիրներ է ստեղծում, որպեսզի սանձի ներքաղաքական ուժերը: «Համանմանորեն. նույնիսկ չնայած Կիպրոսի հարցում Թուրքիայի շահագրգռվածությանը, նա դիվանագիտական հարաբերություններ ունի Հունաստանի հետ: Դա հայկական քաղաքականության խնդիրը չէ, այլ դրա մատուցման խնդիրն է, շահերի հակադրումը չի բերում խնդրի կարգավորման: Մի բան հաստատ է. Հայաստանը երբեք չի գնա փոխզիջման Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Ղարաբաղի խնդրի կարգավորման համար»,- ընդգծել է Վան Գրիգորյանը: