4 մայիսի 2007 - 15:46 AMT
Ղարաբաղի պատերազմի մասին ֆիլմը մրցանակի է արժանացել Նյու-Յորքի Tribeca փառատոնի ժամանակ
Հայ ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություններ պատերազմի եւ խաղաղության ժամանակ» ժապավենը մրցանակի է արժանացել Նյու Յորքի Tribeca Film Festival կինոփառատոնի փաստագրական ֆիլմերի «Նոր անուններ» անվանակարգում: Ֆիլմը, որը նկարահանվել է 2006 թվականին «Բարս մեդիա» կինոստուդիայում, պատմում է Ղարաբաղյան պատերազմի մասին: Վարդան Հովհաննիսյանը կստանա նաեւ 25 հազար դոլար դրամական պարգեւ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Tribeca կինոփառատոնը հիմնադրվել է 2002 թվականին Ռոբերտ դե Նիրոյի, Ջեյն Ռոսենթալի եւ Գրեգ Հաթքոֆիի նախաձեռնությամբ` նպատակ ունենալով ֆիլմերի, երաժշտության միջոցով նպաստել 2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից հետո Մանհեթենի աշխուժացմանը:
Այս տարի անցկացված վեցերորդ կինոփառատոնում ցուցադրվել է 40 երկրի 275 ֆիլմ, այդ թվում Lեւոն Գրիգորյանի «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» վավերագրական ֆիլմը: