4 մայիսի 2007 - 16:30 AMT
Կոնգրեսմեն Քրոուլին բացատրություններ է պահանջել Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների հարցով զեկույցի շուրջ
ԱՄՆ Կոնգրեսի Հայերի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնն ու Ջո Նոլենբերգը պաշտպանել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջո Քրոլուլիին, ով կոչ է արել Պետդեպարտամենտին բացատրել 2006 թվականի մարդու իրավունքների զեկույցի անճշտությունները, որում սխալ է ներկայացված Լեռնային Ղարաբաղի խնդրի իրականությունը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

«Ամերիկայի հայկական համայնքը բարձր է գնահատում կոնգրեսմների պահանջը` բացատրել անճշտությունները եւ իրականության բացարձակ աննախադեպ խեղաթյուրումը, որի հետեւանք դարձավ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ ադրբեջանական տարածների «օկուպացման» մասին պնդումը: Մենք հուսով ենք, որ Պետդեպարտամենը ժամանակին վերաբերմունք կցուցաբերի այս հարցի նկատմամբ եւ քայլեր կձեռնարկի սխալներն ուղղելու համար, քանի որ դա խանգարում է հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:

Համանախագահներ Փալոնն ու Նոլենբերգը նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, որում կոչ են արել հայտնել իր դիրքորոշումն այս հարցերի շուրջ: «Զեկույցի տեքստը Հայաստանին բնութագրում է որպես ադրբեջանական տարածնքերի եւ Լեռնային Ղարաբաղի օկուպանտի, ինչը չի արտացոլում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը: Երկրորդը. Ղարաբաղի հակամարտության հարցով ԱՄՆ-ի դիրքորոշումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի վրա: Եւ երրորդը. նման անճշտություններ չպետք է հայտնվեն հաջորդ զեկույցներում եւ այլ պաշտոնական փաստաթղթերում»: