4 մայիսի 2007 - 17:12 AMT
Ախալքալաքի ռուսական ռազմայանի ուեցվածքով ավտոշարասյունը ժամանել է Հայաստան
Ախալքալաքի (Վրաստան) 62-րդ ռուսական ռազմակայանի ուենցվածքով ավտոմեքենաների շարասյունը ժամանել է Գյումրի` Ռուսաստանի ռազմակայան: Այդ մասին հայտնել է ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի օգնական, գնդապետ Իգոր Կոնաշենկովը: «Ախալքալաքից առավոտյան դուրս ելած ավտոշարասյունն առանց որեւէ խնդրի հատել է Հայաստանի եւ Վրաստանի սահմանը եւ, ինչպես ծրագրված էր, 14:00-ին ժամանել է Գյումրիում տեղակայված ռազմակայան»,- ասել է նա:
Գլխավոր հրամանատարի օգնականը ճշտել է, որ շարասյունը Գյումրի է բերել հատուկ սարքավորում, նյութական-տեխնիկական ունեցվածք եւ սպորտային գույք: «Ընդհանուր առմամբ, մինչ այս տարվա վերջ Վրաստանից Գյումրի ծրագրված է եւս երկու ավտոշարասյուն ուղարկել»,- հավելել է նա:
Բացի այդ, ինչպես հայտնել է Կոնաշենկովը, Ռուսաստան եւ Գյումրու ռազմակայան ծրագրված է ուղարկել 19 ռազմական երկաթուղային էշելոն` Վրաստանում ռուսական ռազմակայանների սպառազինումով, տեխնիկայով եւ ունեցվածքով: Առաջին էշելոնը կգնա մայիսի կեսերին: «Այդպիսով Ռուսաստանը խստորեն հետեւում է Վրաստանի տարածքի ռուսական ռազմակայնների դուրս բերման ժամանակացույցին ու կարգին»,- նշել է գլխավոր հրամանատարի օգնականը: Նա հիշեցրել է, որ ՌԴ 62-րդ ռազմակայանը Ախալքալաքում պետք է փակվի մինչ 2007 թվականի վերջը, 12-րդը Բաթումում` 2008 թվականի ընթցքում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: