13 սեպտեմբերի 2016 - 11:06 AMT
Կարեն Կարապետյանը՝ ՀՀ վարչապետ. Նախագահը ստորագրել է հրամանագիրը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Որոշումն ընդունվել է ղեկավարվելով 2005-ի փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան, կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը ստացել է ԱԺ համաձայնությունը: Սեպտեմբերի 9-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ է եղել շատ կարճ ժամանակահատված՝ 2010-ի դեկտեմբերի 17-ից մինչև 2011-ի հոկտեմբերի 28-ը: Այդ ընթացքում նա մի քանի էական որոշումներ ընդունեց: PAN-ը վերհիշում է՝ ինչ է արել ՀՀ 14-րդ վարչապետը դեռևս որպես քաղաքապետ պաշտոնավարած տարիներին: