
ԼՂՀ-ն տրամադրել է 220 տոննա հացահատիկի սերմացու, որը տրամադրվել է կարկտահարությունից տուժած Շիրակի մարզի Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Հովունի, Քեթի և Մայիսյան համայնքներին: Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը:
Կարկտահարությունից տուժած 853 տնտեսությամ մոտ 4050 մարդու կտրամադրվի 150 կգ սերմացու: Տուժած համայնքների բնակիչների հետ հանդիպել է նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը:
«Օգնությունը ճիշտ ժամանակին էր և իրոք, մի փոքր կթեթևացնի այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին աննախադեպ կարկտահարության հետևանքով 100 տոկոս բերքը կորցրած գյուղացու հոգսը»,-ասել է Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Շիրակի մարզի Նոր Կյանք, Մարմաշեն, Վահրամաբերդ և Մայիսյան համայնքների տարածքներում, որոնք չեն պաշտպանվում ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից, օգոստոսի 5-ին կարկտահարություն է գրանցվել։