7 մայիսի 2007 - 19:14 AMT
ՆԱՏՕ-ի ԽՎ Հարավային Կովկասի վերաբերյալ զեկույցի քննարկումը տեղի կունենա աշնանը
Հարավային Կովկասի իրավիճակի մասին հարցի քննարկումը, որը պետք է կայանար ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում, հետաձգվել է: Այդ թեմայի քննարկումը տեղի կունենա աշնանը:
ՆԱՏՕ-ի ԽՎ Հարավային Կովկասի վերաբերյալ զեկույցի քննարկման հետաձգումը կապված է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Գարնանային նստաշրջանի ընթացքում չի նախատեսվում որեւէ հարցի քննարկում, կապված Հայաստանի եւ Ադրբեջանի հետ:

ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը կանցնի մայիսի 25-29 Պորտուգալիայում, աշնանայինը տեղի կունենա հոկտեմբերին Իսլանդիայում, հաղորդում է ԱՊԱ-ն: